Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բանակցային գործընթացը չի կանգնել․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Հայաստանի սահմանը հատած եւ Ադրբեջանում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին մտահոգում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս հարցով այս պահի դրությամբ նորություն չունի հայտնելու։

Հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, նախարար Մնացականյանը նշեց, որ բանակցային գործընթացը չի կանգնել, եւ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է կայուն: