Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

77 միլիոն 334 հազար դրամ` դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացման համար (տեսանյութ)

Այսօր գործադիրը հերթական նիստի ժամանակ ընդունեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրին վերաբերող նախագիծը, որը զեկուցում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։ Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։