Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է shamshyan.com-ը։

Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ Ստեփան Հակոբյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզայիյն վարչության պետի տեղակալի (նույն ինքը՝ շտաբի պետ) պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։