A
A
Ամուլսարի հանքը պե՞տք է շահագործվի, թե՞ ոչ․ «Ա1+»-ի հարցման արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Ամուլսարի հարցին, նշեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:
Վարչապետի այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց, սոցցանցերում բուռն քննադատություններ սկսվեցին։
«Ա1+»-ը հարցում է անցկացրել, պարզելու համար, թե համոզի՞չ են համարում արդյոք մարդիկ վարչապետի բերած փաստարկները՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։
Հարցմանը մասնակցել է 1 387 հոգի։ Նրանց 44 տոկոսը կարծում է, որ այո, հանքի շահագործումը վտանգավոր չէ։
43 տոկոսը հակառակ կարծիքին է, նրանք պատասխանել են, որ Ամուլսարը պետք է սար մնա։
Իսկ ահա մնացած 13 տոկոսը նշել են, որ դժվարանում են պատասխանել հարցին։