Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

«Հմի երեխես մահանա, որ փողը տա՞ն թաղումի»: Սննդի և մազերի նմուշառումներ Ալավերդիում և Ախթալայում (տեսանյութ)

Դանիելյանները 30 տարի է՝ Մեծ Այրումում են բնակվում: 90-ականներին են եկել Ադրբեջանից:

Չէին էլ պատկերացնում, որ մի օր կորոշեն վաճառել տունը:

Միայն թե գնորդ չկա:

Դանիելյաններն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ են ապրում: Դժգոհում են շրջակայքում առկա հոտից, թոռնիկների հաճախակի գլխացավերից ու վատ ինքնազգացողությունից: Մարիետա Դանիելյանն ասում է, որ թունավոր պոչանքների պատճառով անգամ նորմալ բերք չեն հավաքում:

Կոմբինատի շահագործումից ի վեր, Ախթալայի կազմում հայտնված Մեծ Այրում գյուղի բնակիչները մեծ վնասներ են կրել:

Հիշեցնենք՝ կոմբինատը պատկանում էր սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, ում մահից հետո էլ այն շարունակում է աշխատել։