Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Բեսթ-Լայֆ» բժշկական կենտրոնը «նոր ձայն» է Հայաստանում․ գլխավոր բժիշկ (տեսանյութ)

Մատուցել բարձրորակ առողջապահական ծառայություններ՝ քաղաքացիների կյանքը դարձնելով լավագույնը։ Սա նոր բացվող հայ-ճապոնական «Բեսթ -լայֆ» բժշկական կենտրոնի կարգախոսն է։ Քանաքեռ-Զեյթունում, Ֆանարջյան 55 հասցեում գտնվող կլինիկան կբացվի սեպտեմբերի 10-ին։

Այնտեղ մատուցվելու են նախադեպը չունեցող ծառայություններ։

«Սա նոր պրոյեկտ է, նոր ձայն է Հայաստանում, ներդրվելու են բոլոր ինտերվենցիոն միջամտությունները։ Հայաստանում, եթե խոսում ենք ինտերվենցիայի կամ ինվազիայի մասին, հասկանում ենք միայն կորոնար անոթների ստենտավորում։ Բայց իրականում ամբողջ աշխարհում փակ եղանակով բազմաթիվ գործողություններ են կատարվում։ Հիմա այս պրոյեկտի շրջանակում մենք զարգացնելու ենք իհարկե ինվեզիվ սրտաբանությունը, այսինքն՝ սրտի անոթների ստենտավորումը, փակ անոթների բացումը եւ այլն»,-ասաց «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը։

Հայ-ճապոնական «Բեսթ-լայֆ» բժշկական կենտրոն կարող են այցելել նաեւ պերիֆերիկ անոթների խնդիրներ ունեցող պացիենտները։ Գլխավոր բժիշկը սա համարում է նորամուծություններից մեկը․

«Պլանավորվում է մի շարք ուռուցքային եւ ոչ ուռուցքային պաթոլոգիաներով հիվանդների էմբոլիզացիներ։ Այսինքն՝ տվյալ հիվանդությունը սնող անոթների փակում։ Ամբողջ աշխարհում դրա փորձը կա, եւ մեծ կիրառում ունի, մեծ արդյունքներ է տալիս։ Ունենք ինտերվենցիոն առիթմոլոգիա։ Պլանավորվում է ապագայում իշեմիկ հիվանդների վարում՝ ինվազիվ ճանապարհով»։

Հիվանդանոցի աշխատակազմը վստահեցնում է, որ հավատարիմ է Հիպոկրատի երդմանը, ամեն վայրկյան կյանքեր են փրկում՝ մարդկանց վերադարձնելով իրենց առողջությունը։

«Հիմնականում, որպես օրենք՝ անում ենք մեծահասակների վիրահատություններ, մանկական վիրահատություններ չենք անում։ Ակնկալում ենք, որ վիրահատվող հիվանդների քանակը պետք է ավելանա։ Մեր հիվանդանոցը, համեմատաբար փոքր լինելով, ավելի քիչ հիվանդների ուղղվածություն ունենալով, մենք կարողացել ենք ավելի կենտրոնանալ բուժումների վրա, մենք ավելի մասնագիտացել ենք, մեզ կարողանում ենք թույլ տալ վիրահատություններ անել զարկերակային շունտերով։ Զարկերակային շունտերով վիրահատությունները ավելի երկար են ծառայում հիվանդներին։ Այդ առավելությունը կարողացել ենք մեզ մոտ հիմնադրել»,- նշեց բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Ավետիս Ահարոնյանը։

Կոտայքի մարզի 60-ամյա բնակիչ Ռոբերտ Մկրտչյանը սրտի կանգով տեղափոխվել է «Բեսթ-Լայֆ»  բժշկական կենտրոն։ Ասում է՝ իր վերակենդանացումը ֆիլմից հատված էր հիշեցնում․

«Վատացա տանը, տեղափոխեցին Չարենցավանի հիվանդանոց, էնտեղի բժիշկն արդեն հասկացավ, թե ինչ է կատարվում հետս, միանգամից տեղափոխեց այստեղ։ Էստեղի բժիշկներին մալադեց, որ մի երկու-երեք ժամ չարչարվելուց հետո հազիվ սրտիս պուլսը հետ է եկել , նոր արդեն սրտի աշխատանքը սկսվել է։ Դրանից հետո տարել են բոքս, աչքերս բացել եմ եւ տեսել եմ, որ ես եմ»։

Ռոբերտ Մկրտչյանը գոհ է կլինիկայի մատուցած ծառայություններից։ Հիվանդությունները կանխարգելելու եւ ժամանակին բուժում նշանակելու համար «Բեսթ Լայֆ» կենտրոնի պոլիկլինիկան մինչեւ օգոստոսի 31-ը մատուցում է անվճար ծառայություններ։

Ստորաբաժանումը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, պոլիկլինիկան ունի նաեւ ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ եւ լաբորատորիա։

«Մեր նպատակը միայն ինչ-որ բաներ անելը չէ, որովհետեւ բժշկության մեջ ամենակարեւոր բանը նաեւ կանխարգելելն է։ Մենք չենք ասում՝ եկեք, մենք ստենտավորենք, մենք ասում ենք, որ ուզում ենք ամենասկզբի օղակից մասնակցենք, կանխարգելենք հիվանդությունները։ Հիվանդների բոլոր սրտաբանական հետազոտությունները լրիվ անվճար է, որից հետո եթե հիվանդները կարիք կունենան միջամտության, ապա 50 տոկոս զեղչով կարվի»։

«Բեսթ-լայֆ» կենտրոն հիվանդները կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ շտապբուժօգնության մեքենաներով։ Կլինիկան հիմնովին վերակառուցված է, ունի բոլոր հարմարությունները՝ այցելուներին պատշաճ ընդունելու համար։