Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0781
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը կոռուպցիոն առաջարկ է համարում Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Սահմանադրական դատարանին վերաբերող օրինագիծը, որով անդրադարձ էր կատարված ՍԴ դատավորների թոշակի անցնելուն։

«Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք», - նշեց նա։

Փոստանջյանն ասաց, որ ցանկալի չէր լինի, որ Հայաստանը կրկին հայտնվեր այնպիսի կարգավիճակում, թե չգիտի ինչ անել արդարադատության համակարգի հետ։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նախարարության կողմից օրինագծի շրջանառումը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, «Երկիր Ծիրանի»-ի նախագահն ասաց, որ դա ակնհայտ է։

Նա հիշեցրեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան այն միտքը, թե «ՍԴ-ն այս կազմով չպետք է քննի այս գործը»։

Անդրադառնալով բրիտանական «ԲիԲիՍի» պարբերականի՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ հոդվածին՝ քաղաքական գործին ասաց, որ ցանկալի չէր լինի, որ նախաքննությունը սրա վրա հիմնվեր։ 

«Մարտի 1»-ի գործի քննությունը, ըստ փաստաբանի, որպեսզի բազմակողմանի լիներ, պետք է քններ անկախ հանձնաժողով։

 

«Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է», - ընդգծեց նա։