Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բերման են ենթարկվել երեք տասնյակ անձինք (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում:
Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք:

Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ:

Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխատանվության, որոշ փաստերով էլ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանրապետությունում պարբերաբար անց է կացնում ուժեղացված ծառայություններ, որոնք միտված են հանցագործությունների կանխմանը, նախականխմանը և բացահայտմանը: