Բացել լրահոսը Փակել լրահոսը
68668528_993087537544178_2781023304486486016_n
A A
Հասարակություն

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ստորագրեցի հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները: 

Այս փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին:

Այսուհետ առանց ST սեգմենտի էլեվացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայիկլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի 1000 և ավելի նգ/լ ցուցանիշով, նույնպես կստենտավորվեն անվճար` պետական պատվերի շրջանակներում: Արդյունքում կունենանք մոտ 10-15% ավելի շատ միջամտություններ այս կյանք փրկող պետական ծրագրի շրջանակներում»: