Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM99200
A A
Քաղաքականություն

Սեյրան Սարոյանը չի հանդիպել Մանվել Գրիգորյանին նրա կալանավորումից հետո (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ այսօր գեներալներին պախարակում են Հայաստանում: Հարցին, թե իր ընկեր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը նույնպե՞ս այդ պախարկվածների մեջ է, Սեյրան Սարոյանն արձագանքեց.

«Ի՞նչ վիճակում է հիմա Մանվելը»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա: Նախկին պատգամավորը նշեց, որ երբ 2018 թ. հունիսին ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, ըստ որի՝ «Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվել էին զինվորի բաժին «տուշոնկեք», ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված սնունդ, հագուստ և այլ պարագաներ, բոլորը բուռն ապրումներ ունեցան, բայց ուր որ է՝ դատարանները որոշում կկայացնեն»:

Սեյրան Սարոյանը նշեց՝ շոկից դուրս է եկել։

«Փաստեր կան, որոնք հետո կպարզվեն, թե դա որտեղից էր»,- ասաց նա ու հավելեց, որ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի:

Սեյրան Սարոյանն իր ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին չի հանդիպել նրա կալանավորումից հետո։ Նախկին պատգամավորը աշնանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Մանվել Գրիգորյանի հարցը:

«Հանդիպել եմ, որպեսզի Մանվել Գրիգորյանի առողջությունը չվատանա, հանկարծ այդ մարդը չմեռնի բանտում, խայտառակ չլինենք»,- ասաց նա: