Բացել լրահոսը Փակել լրահոսը
67953915_508520396635023_1091561299713720320_n
A A
Քաղաքականություն

Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարեւորագույն որոշումներ։ Ու եթե Հայաստանի միակ իշխանությունը՝ ժողովուրդը, դեմ է, Ամուլսարը չի կարող շահագործվել։ Սա միանշանակ է։

ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 

Հ. Գ. Եւ մի հատուկ դիտարկում կոնկրետ կետից ուղղորդվող որոշ էմոցիոնալ սադրիչների համար։ Ամուլսարի շահագործման թույլտվություն Ազգային Ժողովը չի տվել, որովհետեւ նման թույլտվությունը տալ կամ չտալը բացառապես կառավարության իրավասությունն է։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան. որ ի՞նչ անեիք։ 

Ու մեկ էլ մի նկատառում ԱԺ անվտանգության ռեժիմի մասով։ Երբ հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերի ժամանակ հանրության մի հատված մտավ խորհրդարանի բակ եւ որոշ «ալպինիստներ» մագլցում էին ԱԺ պատերով՝ պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, էդ ժամանակ ԱԺ այգին հանրային տարա՞ծք էր, իսկ այսօր, երբ ժողովրդին թույլ չտվեցին մտնել իրենց իսկ «հանրային տարածքը», պարզվում է, հոկտեմբեր 2-ից հետո, փետրվարի 12-ին, ԱԺ նախագահի որոշման թիվ 1.10 կետով սահմանված է, որ՝ «Տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ»: 

Ամեն դեպքում, անկախ տարատեսակ սադրիչների ուղղորդված էմոցիաներից, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահը՝ առանց աղմուկի եւ շոուների։ 

Այս պահին՝ այսքանը»։