Բացել լրահոսը Փակել լրահոսը
68894347_1456967897779148_2556463022474264576_o.thumb
A A
Պաշտոնական

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին տեղեկանում են դեսպանության ֆբ-յան էջից:

Նշվում է, որ նա հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։

«Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։

Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Այս պահին սահմանին հերթեր չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։