Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏաթՀայր
A A
Քաղաքականություն

Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։

Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ավելին՝ հետագա խստացումներ ևս սպասվում են շուտով։ Նման իրավիճակում պետք է անկեղծ լինենք իրար առջև, բաց խոսենք, փաստերով ու նաև ի վիճակի լինենք քաղաքական որոշումների պատասխանատվություն կրել։

Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Իմ բազմաթիվ ընկերներ հավանաբար չեն հասկանա ինձ, բայց հավատացեք ցանկացած բարդ որոշումից առաջ մտածում եմ՝ ինչ կասեն իմ ապագա երեխաներն ու թոռները ինձ տարիներ անց, ու ինչպես ես կփաստարկեմ իմ քայլերը։

Դուրս գանք զգացմունքայնության ու մեղադրանք/մուննաթի դաշտից ու անցնենք փաստերի ու դիսկուրսների»։