Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0811 (1)
A A
Քաղաքականություն

Մարտական ուղի անցած գեներալը չէր կարող էդպիսի բան անել. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում չասաց, թե ինչո՞ւ իր որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը ներկա չեն Ծաղկաձորում անցկացվող գործարար համաժողովին։

Նա խորհուրդ տվեց դրա մասին հարցնել կազմակերպիչներին։ 

Անդրադառնալով «Մարտի 1»-ին գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) մասնակցության վերաբերյալ հարցին՝ ԵԿՄ նախագահն ասաց, որ մարտական ուղի անցած գեներալը չէր կարող ժողովրդի վրա կրակելու հրաման արձակել։

Հարցին, թե խոսե՞լ է այս թեմայով Կարապետյանի հետ՝ նա պատասխանեց, որ Արցախում Համահայկական խաղերի բացման ժամանակ հանդիպել է, սակայն չի խոսել «BBC» պարբերականի հրապարակման վերաբերյալ։