Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0752 (2)
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովին. ուղիղ (տեսանյութ)

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» գործարար համաժողովը։

Համաժողովին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը և այլք։

Կոտայքի մարզպետն իր ելույթում ողջունեց ներկաներին։ 

Ունենալով կենտրոնական դիրք, ըստ Պետրոսյանի, Կոտայքի մարզը կարևոր ենթակառուցվածքային դեր ունի։ 

Մարզպետի խոսքով՝ մարզը մեծ ներուժ ունի ադամանդագործության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ 

Հեռարձակումը՝ Azatutyun.am-ի