Բացել լրահոսը Փակել լրահոսը
67977182_928263364217244_646739667240091648_n (1)
A A
Հասարակություն

Սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիները անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն (տեսանյութ)

Սիրտ-անոթային հիվանդություններից գանգատվող քաղաքացիները մինչեւ օգոստոսի 31-ը հնարավորություն ունեն անվճար օգտվել «Բեստ-Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի ծառայություններից։

Կենտրոնի գլխավոր բժիշկ-սրտաբան Կարեն Համբարձումյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ծառայությունները մատուցվում են անվճար։ Նպատակն է կանխարգելել այդ հիվանդությունները՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

«Եթե ունես լավ պրոֆիլակտիկ բժշկություն, հետագա բարդ դեպքերը քչանում են։ Այսինքն՝ մենք չենք ասում՝ եկեք, մենք ստենտավորենք։ Մենք ասում ենք, որ ուզում ենք ամենասկզբի օղակից մասնակցենք։ Այսինքն՝ կանխարգելենք հիվանդություններր։ Եվ այդ նպատակով կենտրոնն իրականացնում է հատուկ ակցիա, որով հիվանդների սրտաբանական բոլոր հետազոտությունները՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, սրտաբանի խորհրդատվություն, լրիվ անվճար է։ Որից հետո, եթե հիվանդները կարիք կունենան ոչ միայն դեղորայքային բուժման, այլեւ միջամտության, դա կարվի 50 տոկոս զեղչով։ Մեր նպատակն է, որ մարդիկ հնարավորինս շատ կանխարգելեն, չհասնի խնդիրը միջամտության։ Եթե կարիք էլ լինի, մինիմալ ծախսերով դուրս գան»,-ասաց Կարեն Համբարձումյանը։