Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն (տեսանյութ)

Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Կենտրոնական բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երևանի մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: