Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5b1a6fe71d6a0_5b1a6fe71d6e1-770x510
A A
Քաղաքականություն

Պատգամավորը պահանջում է ներողություն խնդրել իրեն ու ընտանիքին վարկաբեկելու համար

ԱԺ «Իմ քայլը» Կարեն Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ կատարել է գրառում, որում մեղադրանք է հնչեցնում քաղաքական հետապնդման և կուսակցական շահերի մասին ու չնայած անուններ չի նշում, բայց, բնականաբար, բոլորին էլ հասկանալի է, որ խոսքն իմ անձի մասին է։

Նույն հարթակում ցանկանում եմ տեղեկացնել, որ գրվածը իրականության հետ աղերս չունի, պատգամավորը նշածների վերաբերյալ չի կարող որևէ իրական փաստ ներկայացնել։

Ուստի, Ս․Գրիգորյանից պահանջում եմ ներողություն խնդրել ինձ ու ընտանիքիս վարկաբեկելու համար, այլապես, ինքս էլ կարող եմ օրինակներ ու փաստեր ներկայացնել իր և իր ընտանիքի գործունեության վերաբերյալ:

Ես նաև աշխատել եմ Սյունիքի մարզպետ ու եթե ցանկություն ունենայի անձնական հարցեր լուծել կամ իմ մերձավորներին այլոց փոխարեն տեղավորել, լիովին ունեի այդ հնարավորությունը, ինչը բնականաբար ինձ թույլ չեմ տվել։

Եթե սիրում եք խոսել օրենքներից ու ժողովրդավարությունից, ապա կենսաթոշակառուի հետ կապված գործընթացում որևէ հակաօրիանական երևույթ չկա․․․

Իսկ առհասարակ, բոլորի մայրերն էլ, անկախ նրանից, թե զավակն ինչ դիրք է գրավում, հավասարապես նույն ժողովրդավարական իրավունքն ունեն աշխատել իրենց մասնագիտությամբ ու որևէ մեկի համար դա չի կարող մեղադրանքի առիթ դառնալ։

ԱԺ պատգամավորին խորհուրդ եմ տալիս քաղաքական դաշտում կայանալու համար չփորձել ստի ու կեղծիքի հիմքի վրա կարիերա ստեղծել․․․»։