Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կոյուղաջուր էին բերել․ ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում։

Երևանի Աղյուսագործների 86 հասցեի մի շարք բնակիչներ բողոքում են կոյուղագծից։ Նրանք հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց։

Բողոքի ակցիայի ժամանակ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը կոյուղաջուր էր բերել՝ քաղաքապետարան տալու համար։ Տեղում էին նաեւ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան ու Վահե Էնֆիաջյանը՝ բնակիչների բողոքներին ծանոթանալու համար։

Ակցիայի ժամանակ ոստիկանները Կենտրոնի բաժին տեղափոխեցին Սոնա Աղեկյանին։