Բացել լրահոսը Փակել լրահոսը
68859595_1454867814655823_1098380694167486464_n
A A
Հասարակություն

Վրաստանում ավտովթարից ՀՀ քաղաքացիներ են տուժել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»: