Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arayik-Ghazaryan-4-e1565685079834
A A
Հասարակություն

«Ադրբեջանում հայտնված զինծառայողին զորամասում տանջել են, նեղություն տվել». Արթուր Ստեփանյան․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ադրբեջանում հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը զորամասում խնդիրներ է ունեցել սպայի հետ:

Նա այս մասին պարբերաբար հայտնել է եղբորը, որը պայմանագրային զինծառայող էր ու գտնվում էր դիրքերում: Արայիկ Ղազարյանի եղբայրը խոստացել էր, որ հենց իջնի դիրքերից, կայցելի եղբորը՝ խնդիրը հարթելու համար, սակայն չի հասցրել:

Aravot.am-ի այս տեղեկությունները հաստատեց նաեւ Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը: «Խնդիրը սպաների հետ է եղել, իրեն տանջել են, նեղություն են տվել, ինքն էլ չի դիմացել, եղբոր հետ խոսել է, ասել՝ եկեք: Մայրն ինձ հիվանդանոցում ասաց, որ պայմանավորվել էին, որ մեքենայով գնայինք, այդ հարցով զբաղվեինք»:

նախնական տեղեկություններով՝ Արայիկ Ղազարյանի՝ զորամասից հեռանալու գործով կան ձերբակալվածներ զինծառայողին զորամասը լքելու մեջ դրդելու կասկածանքով: Այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց: Նա չհերքեց եւ չհաստատեց նաեւ Արայիկ Ղազարյանի՝ զորամասում խնդիրներ ունենալու մասին մեր տեղեկությունը: