Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ անդամներին թոշակի ուղարկելու նախագիծը կաշառք չէ․ նախարար (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի լսել, որ իր կողմից առաջարկած՝ ՍԴ անդամներին թոշակի ուղարկելու նախագիծը որակվում է որպես կաշառք։

Ըստ նախարարի` այն վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվել է տարբեր երկրներում, ընդունված միջոց է՝ անցումային շրջանների համար։

«Ցանկացած պարագայում կենսաթոշակ ստանում է ՍԴ դատավորը, մեր առաջարկն է հրաժարականի դեպքում մինչեւ 65 տարեկանի հարցը կարգավորել, այսինքն՝ ցանկացած դեպքում, եթե տրամաբանությամբ նայենք, դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն պետության կողմից»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ քաղաքական որոշո՞ւմ է, թե՞ ոչ, նախարաըը պատասխանեց, որ այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից՝ առաջարկվող օրենսդրական լուծում է։

«Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում, դա չի նշանակում, որ կուսակցական է, նշանակում է քաղաքական որոշում, որը բնականաբար չի կարող դուրս գալ իրավական պետության սկզբունքների շրջանակներից եւ դուրս չի գալիս»,-ասաց պարոն Բադասյանը։