Բացել լրահոսը Փակել լրահոսը
6915945.thumb
A A
Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ»-ի Արտակին, երկրորդ անգամ ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին տեղեկություն է տվել Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանում՝ «Terrazza» ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ։