Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբորը տարել են ռազմական կայազոր, հետո Ստեփանակերտ՝ հարցաքննության Aravot.am

Ադրբեջանական կողմում երեկ հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է, գրում է aravot.am-ը:

Մի ամիս առաջ նա օրինական արձակուրդով տուն էր գնացել, այս մասին կայքի հետ զրույցում ասաց Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը:

«Մի ամիս առաջ 15 օրով արձակուրդ էր եկել, բողոք չի ունեցել, զինծառայողների հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Եղբայրն էլ պայմանագրային զինծառայող է, եղբոր հետ անընդհատ կապի մեջ է եղել: Լարվածություն չի եղել, թե ոնց է այս երեխան հայտնվել ադրբեջանական կողմում, բոլորիս համար մութ է: Հայրը Ղարաբաղ է գնացել, եղբորն էլ դիրքերից երեկ իջեցրին, միանգամից տարան ռազմական կայազոր, այսօր տեղափոխում են Ստեփանակերտ՝ հարցաքննության»,- պատմեց գյուղապետը:

Ըստ նրա՝ երեկ երեկոյան են իրենք Արայիկ Ղազարյանի մորը հայտնել կատարվածը, զինծառայողի մայրը վատառողջ էր, դեպքի մասին իմանալով՝ առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց.

«Մորը մենք ենք տեղյակ պահել, լուրը իմանալուց հետո իրիկունը վատացավ»: Գյուղապետի խոսքով, վարկած է շրջանառվում, որ մառախուղ է եղել, զինծառայողը մոլորվել է, հայտնվել ադրբեջանական կողմում: Իսկ նրա վրա հայտնաբերված քերծվածքներից ու զորամասից դուրս գալու պատճառների մասին տեղեկություններ չունեն: