Բացել լրահոսը Փակել լրահոսը
sahman
A A
Պաշտոնական

Զինծառայողը լքել է մարտական դիրքն ու հայտնվել Ադրբեջանում․ ԱՀ ՊՆ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

----------

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ զինված ուժերի զինծառայող Արո Հայկի Ղազարյանը առավոտյան Ֆիզուլու ուղղությամբ փախել է հայկական կողմից և հանձնվել ադրբեջանցիներին։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբրև Ղազարյանը հարցաքննության ընթացքում ասել է՝ ինքը փախել է, քանի որ հայկական զորամասում իր հանդեպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հրամանատարները և ծառայակիցները ֆիզիկական ճնշումների են ենթարկել։