Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մի մտահոգվեք այդ հանդիպումներով․ Սամվել Բաբայանը՝ Արցախի իշխանություններին (տեսանյութ)

«Դրանցում որևէ նոր բան չկա Արայիկ Հարությունյանի հետ ես մի հինգ անգամ արդեն հանդիպել եմ, և ՀՀ ԱԱԾ տնօրենը ոչ մի կապ չունի այդ հանդիպման հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ հանդիպումը կազմակերպել էր Արթուր Վանեցյանը, ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժեր, պետք է բանակցեն, որովհետև Արայիկ Հարությունյանը ԼՂ-ի խորհրդարանում մեծամասնություն ունի։ Նա նաև ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները իշխանություն կիսելու մասին։

«Որևիցե մեկի հետ, ես կոնկրետ իմ անունից եմ խոսում, չի եղել բանակցություն՝ իշխանություն կիսելու, ինչ-որ խնդիրներ լուծելու։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, ներկայացրել ենք այն մեր ժողովրդին, այն, ինչ-որ խոստացել եմ, պարտադիր կատարելու եմ։ Թե ոնց, կգրանցեն մեզ, թե չեն գրանցի մեզ, մենք կգնանք մեր ճանապարհով»,- ասաց Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ հատուկ վիճակ չկա, կա ընտրարշավի պայքար, որ ուժերը դիրքավորվում են  այնպես, ինչպես ինքը պատկերացնում է։ Սամվել Բաբյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ԼՂՀ-ում գործող յոթ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Սակայն նա զարմանում է, թե ինչու են այդ հանդիպումներից առանձնացնում ՀՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։

«Պատվիրողն է այդ անունն անընդհատ շոշափում։ Իշխանական թևը, որ այսօր ղեկավարում է, իրենք ցավալի են տանում, թե ինչու եմ հանդիպում, դրա համար էլ տարածում են։ Ես կարող եմ ձեր միջոցով իրենց ասեմ՝ մի մտահոգվեք, որևիցե կապ չկա այդ հանդիպումներում, որևիցե նոր բան չկա»,-ասաց Սամվել Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում