Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սահմանամերձ Չինչինի համայնքապետարանը օգնության կոչ է անում.7 հոգի մնացել է անօթեւան

Պետական սահմանից 10կմ հեռավորությամբ գտնվող Չինչինի համայնքապետարանը հայտարարություն է արել.

«Հարգելի՚ հայրենակիցներ,

սույն թվականի օգոստոսի 10-ին Չինչին գյուղում ամբողջությամբ այրվել է Ալբերտ Համլետի Գյոզալյանի բնակելի տունը։

Յոթ մարդ մնացել է անօթևան՝ զուրկ ապրուստի տարրական հնարավորություններից։
Չինչինի գյուղապետարանը կազմակերպել է դրամահավաք ՝ ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքի կացության հարցը լուծելու համար։
Միևնույն ժամանակ խնդրում ենք տրամադրել հագուստ 12,10,10 տարեկան 3 տղաների և 13տ աղջիկ երեխայի համար։

Բոլոր նրանք, ովքեր Չինչին գյուղում ունեն վաճառքի տուն, խնդրում ենք կապ հաստատել Չինչինի գյուղապետարանի հետ 093691749 հեռախոսահամարով»։