Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Խոշոր հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի "Արևիք" ազգային պարկի տարածքում։ Կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ 

Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։ ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա, քանի որ հրդեհաշիջման համար փրկարարների ուղղաթիռը մոտ 1400 լիտրի ջրի տարողունակություն ունի։ Դա շատ քիչ է։ Որ պատկերավոր լինի` այդքան ջուրը մեծ հրդեհի համար նույնիսկ ցողի նման չի ազդի։ Ջուրը օդում արդեն կգոլորշիանա։ Տեղի անանցանելիությունը, ըստ "Արևիք" ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի Gagik Gevorgyan, անհնարին է դարձնում հողային հրդեհաշիջման աշխատանքները։ Այսինքն տրակտոր այնտեղ չի կարողանա մտնել։Կրակը արագ տարածվում է։»,–գրել է Կիրակոսյանը։


ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ հաղորդում է, որ  Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: