Բացել լրահոսը Փակել լրահոսը
HADRUT
A A
Հասարակություն

Ինչն է ոգեւորել Արցախի ԱԺ նախագահին

Դեռ երկու ամիսը չլրացած նորից Հադրութ եմ այցելել՝ այս անգամ ամառային կրթամշակութային ճամբարի փակման առիթով: Ֆեյսբուքում տպավորություններն է կիսել Արցախի Աժ  նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ոգևորված եմ մեր երկրի հարավային թևում այսօր ապրող տաղանդավոր դպրոցականներով. նրանց ասմունքը, երգը, պարը միանաշանակ արժանի էին գովեստի, իսկ Թումանյանի հեքիաթների բեմադրությունն ու նորաձևության ցուցադրությունը՝ բուռն ու երկարատև ծափահարությունների:
Կեցցեն մեր երեխաները և նրանց դաստիարակող ուսուցիչները, ովքեր համբերատար ու տևական աշխատանքով նման արդյունք են ստեղծում:

Հ.Գ. Սովորական տպագրական թղթերից հյուսված նորաձև հագուստները և դրանց բարձր մակարդակով ներկայացումը ուղղակի անմոռանալի էին...»

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fashotghoulyan%2Fposts%2F2201248293468287&width=500" width="500" height="827" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>