Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուսթավելի
A A
Հասարակություն

Հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել․«Ազատություն»

Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մոտ 13 հազար ամերիկյան դոլարի չափով գրավը:

Մեղադրանքը ապացուցվելու դեպքում վրացական իշխանությունների կոշտ ընդդիմախոսը համարվող Նիկա Գվարամիային սպառնում է խոշոր տուգանք, մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանք, մինչև երկու տարվա տնային կայանք կամ 3-5 տարվա ազատազրկում։

«Ազատություն»