A
A
Հայկը հաղթեց Բելին
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 11-ն, ըստ հին հայկական օրացույցի, նոր տարվա առաջին օրն է՝ Նավասարդը։
Ըստ ավանդության՝ սա այն օրն է, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը Հայոց Ձոր գավառում հաղթեց Տիտանյան Բելին և ազատություն շնորհեց իր տոհմին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:
Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։
Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը, այսինքն՝ արդեն հասել են խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։