Բացել լրահոսը Փակել լրահոսը
daniel
A A
Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի երկար-երկար տարիներ». Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկանո՞ւմ եք` Ղարաբաղից 300 հոգանոց լրիվ զինված (այդ թվում` դիպուկահարներով) զորք են բերել, որ մեր վրա կրակեն: Ու սրանք հիմա ասում են, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի խախտել:

Ու սրանք ասում են, թե մենք ենք ղարաբաղցի-հայաստանցի բաժանում անում: Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիքին զենքով հանեց հայաստանցիքի դեմ, Ռոբերտ Քոչարյանը բանակին հանեց խաղաղ ժողովրդի դեմ: Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի ու նստի երկար-երկար տարիներ, որպեսզի երբեք որևէ մեկը նման բան չանի»: