Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բա ու՞ր կորան նախկին թալանչիները, ո՞ւր կորան ձեր փաստերը. Վահան Բաբայան (տեսանյութ)

Մեր հասարակության մեծ մասը չի տեսնում, թե ով է լինելու հաջորդ ղեկավարը և իրենց կյանքը բարելավողը, սակայն եթե երկար ժամանակ ոչինչ չփոխվի, դուրս են գալու փողոց՝ փոխելու իրականությունը, կարծում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

«Մենք՝ որպես քաղաքական կուսակցություն, հայտարարում ենք, որ եթե հասարակության մեջ կան դժգոհություններ, պետք է իրական քննարկումների, քաղաքական կոնցեպների միջոցով համախմբվեն մեկ դաշտում։ Եվ այդ դաշտը պետք է դառնա հարթակ՝ ապագա հզոր ընդդիմության և քաղաքական ուժի համար, որն էլ կդառնա այլընտրանք գործող  իշխանությանը»։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունը, հասկանալով դա, դիմում է մանիպուլյատիվ միջոցների՝ կանխատեսումներ անելով։

«Երբ իրենք դեռ իրենց նախընտրական խոստումների 10 տոկոսը չեն կատարել և խոսում են 250 թվականի մասին, դա ձեռառնոցի է, և ուրիշ կերպ չի կարող գնահատվել։ Ո՞վ է իրեն ասել, որ եթե ինքը խոսեց 2050 թվականից, պետք է չխոսա՝ 2020-21ին ի՞նչ է կատարվելու։ Արտաքին պարտքը ուր է գնալու։ Թոշակներն ու աշխատավարձները կոսմետիկ չնչին բարձրացումներով փորձելու է մարդկանց խաբել և հավաստիացնել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կոռուպցիայի դեմ պայքարով իշխանությունը իր գլխավորությամբ ստեղծում է հակակոռուպցիոն մարմին։ Նախկին թալանչիների վերաբերյալ խոսակցությունները, որոնք հրապարակներում բարձրաձայնվում էին, այսօր մոռացության են մատնվել, բա ո՞ւր  կորան նախկին թալանչիները, ո՞ւր կորան ձեր փաստերը»։

Վահան Բաբայանը  նշեց, որ սեպտեմբեր ամսին կկայանա կուսակցության երրորդ համագումարը, և կձևավորվի նոր խորհուրդ, որտեղ կներկայացվի իշխանափոխության ճանապարհային քարտեզը։ Նրա խոսքով՝ Երևանից և շրջաններից շատերն են ցանկություն հայտնել իրենց միանալու․

«Ովքեր կարծում են, որ մեր կուսակցությունը չունի հնարավորություն՝ մեծ քաղաքական պրոցեսների մեջ մտնելու համար, իրենց կարծիքները ես փլուզելու եմ»,- ասաց նա։