Բացել լրահոսը Փակել լրահոսը
15652733596668
A A
Պաշտոնական

Բելառուսում հիշել են Արսեն Թորոսյանի հետ պայմանավորվածությունը

Օգոստոսի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Անդրադարձ կատարվեց 2019թ․ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։   

ԱԳՆ