Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բացակայում է 40 թերթ ապացույց. քաղաքացին դիմում է վարչապետին (տեսանյութ)

Վանաձորի բնակիչ Ռուդիկ Եղիազարյանն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում։ Նա բողոքում էր դատաիրավական համակարգում իր հանդեպ թույլ տված ապօրինության դեմ։

Նա կոչով դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջոցներ ձեռնարկել կոռուպցիոն երևույթների բացառման համար։

Եղիազարյանն ասաց, որ իր՝ քաղաքացիական հայցով դատական գործում բացակայում է 40 թերթ ապացույց։  

«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ խոսքը «Ռուդիկ Եղիազարյանն ընդդեմ Արմինե Հովհաննիսյանի գումարի բռնագանձման պահանջի մասին» գործի մասին է։

«Դատարանը բավարարել էր միջնորդությունս ապացույցներ պահանջելու մասով և որոշում կայացրել»,- շարունակեց Եղիազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում