A
A
Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: