Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Հայտնաբերվել է գիշերը գողացված «Օպելը» (տեսանյութ)

Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։

Շուտով ոստիկանները հայտնաբերեցին և՛ նրան, և՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։ 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Հանգամանքները պարզվում են։