Բացել լրահոսը Փակել լրահոսը
67686104_2110564415911418_77462032990863360_n
A A
Հասարակություն

Համահայկական հայագիտական օլիմպիադիային կմասնակցի 80 հոգի (տեսանյութ)

Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադիայի բացումը տեղի ունեցավ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։

Այս տարի օլիմպիադային կմասնակցեն 80 հոգի՝ 14-18 տարեկան։ Ներկայացված են մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և Քուվեյթից, նրանք հայկական կրթօջախների սաներ են և ունեն հայագիտության անհրաժեշտ իմացություն։

Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի Հայոց լեզվի և գրականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը իր ելույթում նշեց․

«Հարց՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում այս օլիմպիադան։ Որովհետև շատ հստակ գիտակցում կա՝ այսօր Հայաստանում ապրում է  հայության մեկ երրորդի չափը, մյուսները դրսում են, և հայազգի ներկայացուցիչներն են, որոնք պիտի պահեն հայերենը, որը հայ մշակույթի հիմքն է, մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչն է։

Ձեզանից ամեն մեկի մեջ տեսնում ենք  մի դեսպանի, որը հետո պիտի հայերենով,  հայրենասիրությամբ վարակի իր շրջապատին»։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ազդարարեց Օլիմպիադայի բացումը և ասաց, որ պետք է շարունակենք զարգացնել և պահպանել մեր մշակույթը։

Հիշեցնենք, որ Համահայկական օլիմպիադաներն անց են կացվում 2003 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։ Այս տարի օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 5-11-ը՝Աղվերանում։