Էրեբունու քննչականում Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացու հետ առերեսման ժամանակ քննիչի սենյակում, նրա ներկայությամբ Կարեն Գասպարյանը իր հետ առերեսվող քաղաքացուն ծեծի է ենթարկել։
Տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից «Ա1+»-ին տեղեկացրին, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում տեղի է ունեցել քննչական գործողություն՝ առերես հարցաքննություն, որի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ եւ որի առնչությամբ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։
Ի դեպ, նշենք, որ նախկին ոստիկանապետի եղբորորդին՝ Սերգեյ Գասպարյանը, մինչև օրս աշխատում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում՝ հատկապես կարևոր գործերով օպերլիազորի պաշտոնում։ Նշենք, որ Սերգեյ և Կարեն Գասպարյանների անվան հետ կապված վերջին մեկ տարում մամուլում հրապարակվել են բազմաթիվ աղմկոտ դեպքեր։
Թե ինչ գործի շրջանակներում է տեղի ունեցել առերեսումը՝ այստեղ