12 հազար դոլար կտրամադրվի՝ ՀՀ քաղաքացիներին Հուրգադայից Հայաստան տեղափոխելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքներին։
Փոխվարչապետը հայտնեց, որ ՀՀ 109 քաղաքացի դեռ Հուրգադայում է, նրանք այսօր կտեղափոխվեն Հայաստան՝ «Տարոն Ավիա» ավիաընկերության միջոցով։
Նմանատիպ խնդիրներից հետագայում զերծ մնալու համար, Տիգրան Ավինյանի խոսքով, պետք է ինստիտուցիոնալ լուծումներ գտնել։
Էկոնամիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նման խնդիր առաջացավ, քանի որ տուրիստական օպերատորների վերաբերյալ գործող օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարումը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը այս ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից ապահովագրության պահանջի ներկայացումն է։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ պետք է այնպես անել, որ ապահովագրությունը մի կողմից շատ թանկ չարժենա, մյուս կողմից էլ քաղաքացիները լինեն ապահովագրված այնպիսի միջադեպերից, ինչպիսին եղավ օրեր առաջ։
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտնեց, որ այս դեպքով քրեական գործ հարուցված է, և այս պահին նյութեր են պատրաստվում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու նախագծին։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 12 հազար ԱՄՆ դոլար տրամադրել՝ քաղաքացիների տեղափոխման համար։
Նախագիծը դրվեց քննարկման և ընդունվեց։