A
A
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը՝ վարչապետի խորհրդական
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ միասին այցելել էր Կալավան եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել էր այցի մանրամասները։