Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանության ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։ Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, փոխանցվել են Իջևանի բաժին։ 
Հանգամանքները պարզվում են։

------------

Հուլիսի 26-ի առավոտյան ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր-Դիլիջան ճանապարհի սկզբնամասում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Իջևանի մի 36-ամյա բնակչի տղամարդու վարած բեռնատար «Գազելը»։ Ստուգման ընթացքում հայտնաբերվել է երեք խորանարդ մետրից ավելի փայտանյութ։ Վարորդը ոստիկաններին ներկայացրել է բեռի օրինականությունը հավաստող ժամկետանց փաստաթուղթ, ուստի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, փոխանցվել են Իջևանի բաժին։ 
Հանգամանքները պարզվում են։