Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը, քաղաքական առումով, Լևոնի սանիկն է. Սերգեյ Շաքարյանց (տեսանյութ)

«Դատական իշխանությունը Հայաստանում երբեք անկախ չի եղել, սակայն այն, ինչ հիմա է կատարվում, անցնում է սահմաններն ու չափերը»,- վստահ է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքով՝ նոր իշխանությունները Սահմանադրությամբ առաջնորդվում են միայն այն դեպքում, երբ իրենց է պետք։ Դրա ապացույցը համարում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ ոչ։ Մինչդեռ ինքը վստահ է՝ ՀՀ առաջին նախագահի օրոք եղել են սպանություններ, որոնց հանգամանքներն այժմ էլ հարցեր են առաջացնում։

«Ով ապրել է 90-ական թվականներին ու ոչինչ չի մոռացել, հենց հիմա կցանկանա ուղղել այդ հարցերը Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ դա նշանակում է՝ Փաշինյանին։ Որովհետև Փաշինյանն, ուզած-չուզած, քաղաքական առումով Լևոնի սանիկն է»։

Քաղաքագետը նաև դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։ Վստահ է՝ կոնվենցիային դեմ են նաև Եվրամիության անդամ որոշ պետություներ։ Ինքը փաստաթղթի չընդունման սեփական պատճառներն ունի՝ դեմ է սեռական փոքրամասնություններին  արտոնություններ տալուն։ Սակայն գլխավոր անհամաձայնությունն այլ է․Սերգեյ Շաքարյանցին դուր չի  գալիս կոնվենցիայի «Ստամբուլյան» անվանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։