Կրթությունը երեխային բռնությունից պաշտպանելու միակ ձևն է․ հոգեբույժ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինMHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանի կարծիքով՝ կրթությունը երեխային սեռական բռնությունից պաշտպանելու միակ տարբերակն է։
«Եթե տեսականորեն երեխան արդեն 13-14 տարեկանում կարող է ունենալ սեռական հարաբերություն, երբ սկսվում է սեռական հասունացումը, և մինչև այդ սկսվելը երեխան ամեն ինչի պատրաստ պետք է լինի։ Դա երեխային պաշտպանելու միակ ձևն է»,- շեշտեց Հովսեփյանը։
Նա նաև նշեց, որ սեռական կրթությունն արդյունավետորեն ազդում է բռնությունների նվազեցմանը՝ հղում անելով եվրոպական վիճակագրությանը։
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային՝ նա ասաց, որ դա ուղղված է բռնության դեմ և պարզապես 3-րդ սեռի մասին չէ, պաշտպանում է մարդուն ընդհանրապես։ Հիմնական մտավախությունը մարդկանց շրջանում, ըստ կենտրոնի տնօրենի, այն է, որ մարդիկ չգիտեն, թե իրենց որ գործողությունը կորակվի որպես բռնություն։