Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131136
A A
Քաղաքականություն

Քոչարյանը քաղաքականության մեջ է՝ անկախ նրանից, որ ազատության մեջ չէ. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը սոցհարցումներ չի արել՝ ստուգելու համար, թե նրա աջակիցների թիվը մե՞ծ է, թե՞ ոչ։  Ծանոթ լինելով այլ սոցհարցումների արդյունքների՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ փոփոխություններ նկատել են՝ համեմատած հանրության՝ մեկ տարի առաջվա վերաբերմունքի հետ։

«Այս մեկ տարվա ընթացքում կտրուկ փոփոխություն ունենք, չեմ կասկածում, որ այդ փոփոխությունը շարունակվելու է դեպի պոզիտիվը, որովհետև Ռոբերտ Քոչարյանի  դրական ժառանգությունը մենք չենք կարող փոխել»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կվերադառնա՞

Թե ե՞րբ Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի, վերջինի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  չգիտի, բայց վստահ է՝ նա երկար ժամանակ չի մնա անազատության մեջ։

«Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն զբաղվել քաղաքականությամբ, օրինակ, օրերս  նախագահին «Գոլոս Արմենիան» գրավոր հարցեր է ուղղել, և եթե չեմ սխալվում, վաղը հրապարակվելու է նրա հարցազրույցը։ Քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները չեն փոխվել՝ Ռոբերտ Քոչարյանը զբաղվելու է քաղաքականությամբ, թե ի՞նչ չափով ու ի՞նչ ձևով,  ինքը կորոշի»,- պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն՝ ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Ի հավելումն՝ նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, անկախ նրանից, որ ազատության մեջ չէ, քաղաքականության մեջ է։

«Մտածել, որ այդպիսի մարդուն հնարավոր է ապօրինի կալանքով ստիպել հրաժարվել իր մտադրություննից, միամտություն կլինի»,- եզրափակեց նա։