Բացել լրահոսը Փակել լրահոսը
p2_HepC_ML0618_gi859195362
A A
Հասարակություն

«Վերջին տարիներին նկատվում է  սուր և քրոնիկ հեպատիտ Բ և Ց հիվանդության նվազեցում» (տեսանյութ)

Առողջապահության նախարարության կողմից  հավաքագրված վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նկատվում է  սուր և քրոնիկ հեպատիտ Բ և Ց հիվանդության նվազեցում: Այս մասին տեղեկացրեց Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը, ասելով, որ դա չի նշանակում, թե  իրավիճակը ամբողջությամբ բարելավված է ։

Այսօր նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը։

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը ավելի համակարգված դարձնելու նպատակով մշակել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիր», որով նախատեսվում է, 2020թ-ից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով շուրջ 10000 հիվանդի դեղերով ապահովում․Հուլիսի 28-ի Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ ՀՀ Առողջապահության նախարարության կազմակերպված հանդիպման ժամանակ տեղեկացրեց իմունոկանխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը։

Ծրագիրը  բաղկացած է մի շարք ռազմավարական ուղղություններից, որով կարևորվել է նաև ռիսկային խմբերի պատվաստումների հարցը։ «Ռիսկային խմբեր են համարվում այն բուժաշխատողները, որոնք շփում ունեն արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ, ինչպես նաև  դիալիզի և արյան փոխներարկման հիվանդները և շաքարային դիաբետ  ունեցողները և փակ կազմակերպություններին սպասարկող անձնակազմը»․նշեց նա։

Նա տեղեկացրեց, որ 1999 թվականից պատվաստումների ընդունումից հետո Հայաստանում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում նկատվում է հիվանդացության կտրում նվազում։ Եթե 1999 թվականին երեխաների շրջանում ունեցել ենք 92 սուր հեպատիտ Բ-ի դեպք, ապա պատվաստումների ներդրումներից հետո դեպքերը եզակի են եղել։ Նրա կարծիքով  կարևոր ռազմավարական ծրագիր է նաև մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի կանխարգելումը։

Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա նի խոսքով՝ շատ հաճախ հեպատիտով վարակվածների 80 տոկոսի մոտ հիվանդությունը ընթանում է անախտանշան և շատ վարակված մարդիկ ուղղակի տեղյակ չեն հիվանդության մասին։

Ռոմելա Աբովյանը տեղեկացրեց, որ սուր հեպատիտ Ց-ով արձանագրվել է 4500 -ից ավել դեպք, որի փոխանցման ճանապարհ կարող են հանդիսանալ սեռական ուղիները, բժշկական միջամտությունները, կոսմետոլոգիական և բժշկական միջամտությունները;