Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բացահայտվել է արդյունաբերական ընկերությունում կատարված գողությունը (տեսանյութ)

Հուլիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Արդյունաբերական ընկերություններից մեկի ներկայացուցիչը գրությամբ հայտնել էր, որ հուլիսի 9-ի ժամը 11․00-ից հուլիսի 18-ի ժամը 11․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մտել է արտադրամասերից մեկը, մասնատելով ընկերության գեներատորը՝ հափշտակել դրա էներգատար մալուխները։ 

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է գողությունը կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է, բերման ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։