Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի Ղազախի զորամասը համալրված է բավականին լուրջ զինատեսակներով. փորձագետ (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը նշում է, որ Նախիջևանի կողմից ադրբեջանական զորքերը միջդիրքային տարածության հաշվին իրենց հսկողության տակ են վերցրել մոտ 11 հազար հեկտար տարածք, իսկ հայկական զինուժի կողմից դիմադրություն չստանալով՝ ամրացել են: Համբարձումյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը իր դիրքերի ամրությունը պահպանելու համար լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ է կատարել:

Խոսելով Նախիջևանում հունիսի 7-11-ին անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին՝ նա ասաց, որ  թուրքական բանակի 3000 զինծառայող հետ չի վերադարձել Թուրքիա:

Փորձագետի տվյալներով՝ վերջերս Ադրբեջանի Ղազախի շրջանում հիմնված զորամասը համալրված է բավականին լուրջ զինատեսակներով, որոնք մեծ վտանգ են ներկայացնում Արցախի անվտանգությանը:

«Ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայողների քանակն ավելացել է 12 տոկոսով»,- շեշտեց նա:

Նշենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել էր, որ Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա է հիմնում՝ ի հակակշիռ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի: 

Մանրամասները՝ տեսանյութում