Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղբանոցի կողքով պետք է քիթդ բռնես ու անցնես. քաղաքացի (տեսանյութ)

Աղբահանության խնդիրը վերջին շրջանում երեւանցիների ամենաքննարկվող թեմաներից է։ Մայրաքաղաքում ամենուր աղբակույտեր են, դրանք ժամանակին չեն հեռացվում։

«Ա1+»-ը հարցումներ է իրականացրել երեւանցիների շրջանակում՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունեն աղբահանության խնդրի մասին։

Քաղաքացիները դժգոհ են, ասում են՝ այս խնդիրը նախորդ տարիներին այսքան մեծ չի եղել։ Մի մասն էլ հույս է հայտնում, որ աղբի հարցը դեռ կլուծվի, ժամանակ է հարկավոր։