Բացել լրահոսը Փակել լրահոսը
robert
A A
Քաղաքականություն

Քոչարյանի նկատմամբ կալանավորման հարցը պետք է վերանայել. փաստաբաններ (տեսանյութ)

Քոչարյանի փաստաբանները պնդում են, որՔոչարյանի նկատմամբ կալանավորման հարցը պետք է վերանայել 

Վենետիկի հանձնաժողովին դիմելու խորհրդատվական կարծիք ստանալու մեջ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, որևէ արտառոց բան չի տեսնում: Նրա խոսքով՝  Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի Սահմանադրական դատարանները վերջին երեք տարիներին Վենետիկի հանձնաժողով են ներկայացրել նման դիմումներ:

«Եվ սա որևէ կերպ չի ենթադրում, որ այդ բարձր դատարանները չունեին այդ կարողությունը կամ ունակությունը  այդ որոշումները կայացնելու առանց այդ խորհրդակցական կարծիքի»,- ասաց Արամ Վարդևանյանը: Նրան հասկանալի չէ այս ամենի վերաբերյալ հնչած քննադատությունները:

Բացի դա, նշեց, որ այս իրավիճակում դատարանը պետք է անհապաղ նիստ հրավիրի և Քոչարյանին ազատ արձակի և կալանավորման հարցը վերանայի։

Ասուլիսին ներկա Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն էլ նշեց, որ ներկայացնելով եվրոպական տեսակետը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթն այլևս ավարտված է: